Թումանյանական շաբաթ

Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի գրադարանում թումանյանական շաբաթ էր. կազմակերպվել էին տարբեր դաս-միջոցառումներ, ցերեկույթներ ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:
1-4 րդ դասարանի աշակերտները/ ուսուցիչներ՝ Ա. Հարությունյան, Ա. Թունյան, Ա. Սարգսյան, Ա. Բաղդասարյան, Ս. Խաչատրյան/ ներկայացրին Թումանյանի կենսագրությունը, դերային խաղով բեմադրեցին հեքիաթները և կատարեցին ինքնուրույն վերլուծություն դրանց շուրջ: Բանաստեղծություններից մի քանիսը երգեցին և դաս-միջոցառումը դարձրին ավելի տպավորիչ: Աշակերտները միմյանց գրքեր նվիրեցին և օրը դարձրին ավելի հիշարժան: