Մեր շնորհալիները

Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ…
Գիտելիքը ուժ է, ուժը՝ գիտելիք… Գիտելիքը զրահ է բոլոր դժբախտությունների դեմ… Մարդը ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրանում մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց… Ահա այս սկզբունքով է առաջնորդվում Կապանի թիվ 6 հիմն. դպրոցի հրաշագործ կոլեկտիվը:
Այսօր կրկին տոն էր դպրոցում, որովհետև ևս մեկ անգամ ամենամեծ բերկրանքն ապրեցինք: Դպրոցի շնորհալիներ ՝ Յուրի Ղազարյանը (Աշխարհագրություն — 1-ին տեղ), Մոնիկա Բակունց ( ՀԵՊ — 2- րդ տեղ, Պատմություն — 3-րդ տեղ), Սոնա Պետրոսյան (Կենսաբանություն — 3-րդ տեղ) առարկայական օլիմպիադայի մարզային փուլում ևս հաղթեցին, իսկ Ալեն Գևորգյանը և Անդրանիկ Թադևոսյանը Շախմատի պատանեկան մարզային մրցաշարում գրավեցին 1-ին (Ալեն Գևորգյան) և 3-րդ (Անդրանիկ Թադևոսյան) տեղերը:
Շնորհակալություն ուսուցիչներ Ա. Հակոբյանին, Գ. Հաջաթյանին, Ժ. Հարությունյանին տքնաջան և անշահախնդիր աշխատանքի ու նվիրումի համար:
Դպրոցի տնօրեն Մ. Դավթյանը օրվա հերոսներին խրախուսեց նվերներով: