Բնության գիտակները

Կապանի N6 հիմնական դպրոցում բնագիտական առարկայական օրերի շրջանակներում կազմակերպվել է հարցամարտ ` “Բնության գիտակները” խորագրով: Հարցամարտի նպատակն էր աշակերտների մոտ խթանել հետաքրքրություն բնագիտական առարկաների նկատմամբ, զարգացնել ճանաչողական և ստեղծագործական ունակությունները: Հարցամարտին մասնակցում էին 9-րդ դասարանի աշակերտները` Երկիր և Արեգակ թիմերով: Հարցամարտը վարում էր մասնախմբի նախագահ Ա.Հակոբյանը, իսկ ժյուրիի անդամներն էին Ա. Սարգսյանը, Ժ.Հարությունյանը, Ժ.Մնացականյանը: