Սուրբ Հարության (Զատկի) տոն

Կապանի N6 հիմնական դպրոցի 7-րդ բ դասարանը (դասղեկ՝ Ա.Հակոբյան) կազմակերպել էին միջոցառում նվիրված Սուրբ Հարության (Զատկի) տոնին: Աշակերտները ներկայացրին տոնի պատմությունը, տոնակատարությունը, խորհուրդը, կարևորելով որպես տաղավար տոն: Միջոցառմանը մասնակցեց նաև ՔԴԿ Կապանի ներկայացուցիչ Նաիրա Ծատրյանը: Կազմակերպվեցին զատկական կոմպոզիցիաների մրցույթ, զատկական խաղեր, որին մասնակցեցին բոլոր դասարանների աշակերտները: