ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԱՍՆՕՐՅԱԿ

Կապանի թիվ6 հիմնական դպրոցում պատմություն առարկայի տասնօրյակը սկսվեց պատմական կերպարների ներկայացմամբ: Կազմակերպել էին 9-րդ դասարանի աշակերտներն ու պատմության ուսուցչուհի Գ.Հաջաթյանը: Աշակերտները ամբողջ օրը հանդես եկան համապատասխան կերպարներով, որոնցից էին Սահակ Պարթև կաթողիկոսը, Մովսես Խորենացին, Գարեգին Նժդեհը, Խաչատուր Աբովյանը, Վռամշապուհ արքան, Սյունիքի մելիքները, Ալեքսանդր I-ը,ազգային տարազով հագնված աղջիկները: Աշակերտները հանդես եկան 3-րդ ա և3-րդ բ դասարաններում, յուրաքանչյուրը մեկնաբանեց իր կերպարի դերը հայ ժողովրդի պատմության մեջ: Միջոցառման նպատակն էր կրտսեր դասարանների աշակերտներին ծանոթացնել պատմություն առարկային: