Հիշում ենք և պահանջում

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված 102ամյա տարելիցը նշվեց Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում: Պատմական ակնարկով հանդես եկավ պատմության ուսուցչուհին, հետո տղաները արտասանեցին Պարույր Սևակի “Անլռելի զանգակատուն” ստեղծագործությունից : Բեմադրեցին Սողոմոն Թեհլերյանի մասին դատավարությունից մի հատված:Միջոցառումը եզրափակեց Կատերինան իր գեղեցիկ մենապարով: