Հաշվետու համերգ

Մայիսը հայոց պատմության ամենապայծառ ամիսն է :Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի երգչախումբը կազմակերպեց հաշվետու համերգ` նվիրված մայիսյան հաղթանակներին, որը ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, հայրենասիրություն դաստիարակելու նպատակ ուներ: Աշակերտները հանդես եկան իրենց երգով, պարով, ասմունքով : Համերգը կազմակերպված էր մեծ պատասխանատվությամբ (երգչախմբի ղեկավար` Ա. Հարությունյան ): Միջոցառման ավարտից հետո հնչեցին գովասանքի ու շնորհակալության խոսքեր: