Վահան Թեքեյան

Կապանի N6 հիմնական դպրոցի 8-րդ բ դասարանը (դասղեկ՝ Ա.Սաշայան) կազմակերպել էին միջոցառում “Մեր մեծերը” շարքից Վահան Թեքեյան: ՈՒսուցչուհին ներկայացրեց արևմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանին, որը համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրը:Կարևորեց նրա դերը սփյուռքահայ մշակույթի զարգացման գործում:Աշակերտները ներկայացրին Թեքեյանի կյանքն ու ստեղծագործական ուղին, թվարկեցին այն ստեղծագործությունները, որոնք ուրույն տեղ ունեն հայ գրականության մեջ: Խոսեցին նաև նրա քաղաքական գործունեության մասին, որը սկզբում հարել է հնչակյան կուսակցությանը, հետո ռամկավար կուսակցությանը: Նա իր քաղաքական գործունեության մեջ հիմնականում պայքարել է Հայաստանի ազատագրության գործի համար:Մեծ եղեռնից հետո ակտիվ հասարակական գործունեություն է կատարել ցեղասպանության դատապարտման ու ճանաչելու գործում: