Ա ՏԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՏՈՆԻ

Հոկտեմբերի 13-ին Կապանի N6 հիմնական դպրոցի 1գ դասարանի սաները՝ դասվար՝ Կ.Հովակիմյանի հետ հանդիսավորությամբ նշեցին Ա հնչյուն-տառի ծնունդը, որով ամփոփվեց նախաայբբենական շրջանը և սկսվեց տառաճանաչությունը։ Դասի ընթացքում երեխաները շատ հստակ և ակտիվ արտահայտեցին իրենց գիտելիքները, լսեցին Ա տառի հեքիաթը, երգեցին Ա տառի երգը,թեմատիկ նկարի շուրջ հյուսեցին գեղեցիկ պատմություն: Դասը հետաքրքիր էր ու բազմաբովանդակ: Գիտելիքների խորհրդավոր աշխարհում Ա տառի մուտքը երեխաների համար իրոք վերածվեց հրաշալի տոնի. չէ՞ որ հայոց այբուբենը յուրաքանչյուր հայի գրաճանաչության սկիզբն է: