Բարության համաշխարհային օր

Նոյեմբերի 13-ին Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը նշեց Բարության համաշխարհային օրը: Գաղափարը միջազգային բարեգործական կազմակերպություններինն է և դասվում է համաշխարհային տոների շարքին: Այն տոնում են բոլորն` անկախ կրոնական, ազգային պատկանելությունից:
”Լինենք բարի ու հանդուրժող, սիրենք շրջապատի մարդկանց, օգնենք հնարավորությունների սահմանում, նվիրենք միմյանց ժպիտներ, նույնիսկ նրանց, ովքեր նեղացրել ու վիրավորել են մեզ”,- բարձրաձայնում են օրվա խորհրդին հետևողները: