ՀՀ բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրները

Նոյեմբերի 17-ին Կապանի N6 հիմնական դպրոցում Հայաստանի աշխարհագրություն առարկայից 9ա դասարանում կազմակերպվեց ՏՀՏ դաս , ուսուցիչ՝ Ա.Հակոբյան:
Թեմա -ՀՀ բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրները: Աշակերտները դիտեցին ,,SOS,, Սևան ֆիլմը:
Նպատակը — Կիմանան մարդու պատճառով շրջակա միջավայրի աղտոտման մասին: Կկարևորեն շրջակա միջավայրի մաքրությունը, բնական ռեսուրսների պահպանությունը և խնայողությունը, թափոնների տեսակավորումը, քաղաքացիական ակտիվությունը:
ԿԿարողանան ներկայացնել սեփական կարծիքն ու վերաբերմունքը շրջակա միջավայրի ու նրա աղտոտման խնդիրների վերաբերյալ, կհետևեն շրջապատի մաքրությանը:
Ֆիլմը դիտելուց հետո կատարվեց ակտիվ քննարկում հետևյալ հարցերով.
Ի՞նչ զգացիր:
Ի՞նչ տեսար:
Ֆիլմում ի՞նչ հիմնախնդիրներ առաջ քաշվեց:
Դու ի՞նչ ելք կառաջարկես հիմնախնդիրը լուծելու համար: