Միավ/Ձիահ-ի դեմ պայքարի միջազգային օրն է

Դեկտեմբերի 1-ը Միավ/Ձիահ-ի դեմ պայքարի միջազգային օրն էր: Կապանի N6 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի սոցիալ-առողջապահական հանձնախմբի անդամները կազմակերպել էին կլոր սեղան նվիրված Միավ/Ձիահ-ի դեմ պայքարի միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցեցին 7-9րդ դասարանների աշակերտները, կազմակերպիչ՝ Ն.Կարապետյանը, ՄԿԱ տնօրենի տեղակալ Ժ.Հարությունյանը, ով ներկայացրեց օրվա խորհուրդը և պատասխանեց աշակերտների հարցերին: Կլոր սեղանի շուրջ քննարկվեցին Միավ/Ձիահ-ին վերաբերող տարբեր բնույթի հարցեր: