Ինքնատիպ տոնածառերի մրցույթ

Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանկությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ….
Կապանի N 6 դպրոցում տիրում է ամանորյա եռուզեռ: Դպրոցի աշակերտական խորհրդի կողմից հայտարարված ինքնատիպ, անկրկնելի տոնածառերի մրցույթի ցուցադրություններն արդեն սկսված են: Ցուցահանդես – մրցույթին մասնակցում են դպրոցի 1 — 9 -րդ դասարանի աշակերտները: Ցուցադրվել են գունավոր թղթից, մատիտներից, տարբեր գույնի թելերից, մակարոնից ու լրագրային թերթերից, պլաստմասե գդալներից ու շշերից, կոներից ու կոճակներից, շղթաներից ու կոնֆետներից պատրաստված ու զարդարված տոնածառեր, որոնք վկայում են երեխայի երևակայության անսահմանության և գեղեցիկը տեսնելու ունակության մասին: Մրցույթ – ցուցահանդեսին ներկայացվել են 100 — ից ավելի ձեռքի աշխատանքներ:
1 публикация ·