Տյառնընդառաջ

Կապանի N6 հիմնական դպրոցում կազմակերպվեց Տյառնընդառաջի տոնին նվիրված ցերեկույթ դպրոցի բակում: Միջոցառման նախաձեռնողներն են դպրոցի աշակերտական խորհուրդը, կազմակերպիչ` Ն.Կարապետյանը, ազգային երգ ու պարի ուսուցչուհի` Ա.Հովհաննիսյանը: Տոնը նվիրված էր 40օրյա մանուկ Հիսուսին տաճար բերելուն, երբ նրան ընդառաջ ելան Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին: Տոնը ժողովրդի սիրված տոներից է: Միջոցառմանը մասնակցեցին բոլոր դասարանների աշակերտներն ու ուսուցիչները: