Հ.Թումանյանի ծննդյան օրվան նվիրված տասնօրյակ

Կապանի N6 հիմնական դպրոցի գրադարանում կազմակերպվեց Հ.Թումանյանի ծննդյան օրվան նվիրված տասնօրյակ:I-IV դասարանի աշակերտները ներկայացրին Հ.Թումանյանի ստեղծագործությունները: Բեմադրեցին հեքիաթներ, արտասանեցին բանաստեղծություններ, նկարազարդեցին, ստեղծեցին <>խորագիրը կրող անկյուն:Տասնօրյակի ավարտին ` գիրք նվիրելու օրվա կապակցությամբ միմյանց գիրք նվիրեցին: