Օրինակելի դաս երաժշտություն առարկայից

Կապանի N6հիմնական դպրոցի V դասարանում երաժշտություն առարկայից կազմակերպվեց օրինակելի դաս` Երաժշտություն և գրականություն թեմայով (ուսուցչուհի Ա.Հարությունյան): Աշակերտները ծանոթացան երաժշտության և գրականության արվեստի այդ երկու տեսակների միասնությունից ծնված` երգ, ռոմանս, կանտատ և օպերա ժանրերի հետ: Դիտեցին <> օպերայից հատվածներ և վերլուծեցին: Մեկնաբանեցին Համբարձման տոնի իմաստը,սովորեցին երգել օպերայից <> խմբերգը: