Դասընթաց “Անվտանգ համացանց” թեմայով

Կապանի N6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասընթաց “Անվտանգ համացանց”թեմայով: Դասընթացը կազմակերպել էին աշակերտական խորհրդի անդամներ` Ա.Դավթյանն ու Մ.Գաբրիելյանը VI դասարանի աշակերտների համար:«Անվտանգ համացանց» դասընթացի նպատակն էր երեխաներին փոխանցել մի շարք հմտություններ համացանցի, դրանից անվտանգ օգտվելու կանոնների, համացանցում ճիշտ կողմնորոշվելու, ինչպես նաև համացանցի բացասական կողմերից խուսափելու վերաբերյալ: