Դաս` նվիրված Մայիսյան հերոսամարտերին

Կապանի N6 հիմնական դպրոցի VIIIբ դասարանում (ուսուցիչ` Գ. Հաջաթյան) կազմակերպվեց պատմություն առարկայից դաս` նվիրված Մայիսյան հերոսամարտերի 100 -ամյա տարելիցին: Դասի նպատակն էր աշակերտների մեջ դաստիարակել հայրենասիրություն, քաջություն, ազատասիրություն և ամրապնդել անկախ պետականություն ունենալու գաղափարը: Դասը սկսվեց մեկ րոպե լռությամբ հարգելով ՀՀ և Արցախի հերոս` սպարապետ Վ. Սարգսյանի հիշատակը: ՈՒսուցիչը ներկայացրեց դասի թեման,որից հետո աշակերտները խոսեցին հերոսամարտերի մասին: Նրանք անդրադարձան թուրք-անդրկովկասյան հարաբերություններին (1917թ. վերջ- 1918թ. սկիզբ), հայկական զորամիավորումների ստեղծմանը, թուրքական զորքերի ներխուժմանը Արևելյան Հայաստան, Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին:Խոսեցին նշանավոր գործիչներ` Ա.Մանուկյանի, Թ.Նազարբեկյանի, Գ.Նժդեհի, Գ.Տեր Մովսիսյանի մասին: Ներկայացրեցին հերոսամարտերի պատմական նշանակությունը և դասը ավարտվեց ՀՀ օրհներգով: