Ինքնակառավարման օր

Համաձայն աշակերտական խորհրդի աշխատանքային պլանի՝ մարտի 17-ին Կապանի N6 հիմնական դպրոցի կառավարումը հանձնվեց աշակերտներին, ովքեր, որպես ուսուցիչ, դասավանդեցին բոլոր առարկաները, իսկ ԱԽ անդամները վիճակահանությամբ կատարեցին ղեկավար աշխատանքները (տնօրեն` Ս.Թադևոսյան, տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով` Ա.Նուրիջանյան, տնօրենի տեղակալ ՄԿԱ գծով` Ա.Գևորգյան ,ԴԱԿ` Ա.Դավթյան , զինղեկ՝ Ն.Աթաջանյան,տնտեսական աշխատանքների գծով տեղակալ` Լ.Մարգարյան, մ/մ նախագահներ` Ա.Սիմոնյան, Է.Միքայելյան, Ս.Օհանյան , բուժքույր` Ֆ. Հայրապետյան , գրադարանավար` Մ.Գաբրիելյան,):
Ըստ դպրոցի ուսուցիչների տված գնահատականների՝ բոլոր աշակերտներն, իրենց հետ համագործակցելով, կատարելապես և անթերի ամբողջացրին հանձնարարված աշխատանքները:
Ինքնակառավարումն ավարտվեց խորհրդակցությամբ, որտեղ փոխարինող աշակերտները հաշվետվություններ ներկայացրեցին և ամփոփեցին գործունեությունը: Արդյունքում՝ 14 աշակերտ ցանկություն հայտնեց ուսուցիչ դառնալու, մյուսները խոստովանեցին, որ շատ դժվար է ուսուցչի գործը:
Դպրոցի տնօրեն Մ.Դավթյանը, ուսուցչի բազմաչարչար աշխատանքի գրավիչ կողմերը վերլուծելով, ոգևորեց աշակերտներին` կատարած աշխատանքի և ցուցաբերած հետաքրքրության համար: Օրը նպաստավոր էր աշակերտակենտրոն ուսուցման և աշակերտների մեջ կազմակերպչական ջիղը առավել զարգացնելու համար: