Ձեռքի աշխատանքների ցուցահանդես

Կապանի N6 հիմնական դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է ձեռքի աշխատանքների ցուցահանդես, որին մասնակցում էին տարբեր դասարանների աշակերտներ: Աշակերտները բոլոր աշխատանքները պատրաստել էին տեխնոլոգիա առարկայի դասաժամերին: Ցուցահանդեսի նպատակն էր աշակերտներին նախապատրաստել ինքնուրույն աշխատանքային կյանքին,դաստիարակել կիրթ, ստեղծագործող, նախաձեռնող և ակտիվ քաղաքացի: