Շախմատային մարաթոնը Կապանի N6 հիմնական դպրոցում շարունակվում է

Մեզնից ոչ բոլորը կդառնան շախմատիստներ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տրվել է շախմատին, քանի որ այն կօգնի մեզ ցանկացած մասնագիտության մեջ:
Շախմատային մարաթոնը Կապանի N6 հիմնական դպրոցում շարունակվում է մարզիչ Կ. Ալթունյանի ղեկավարությամբ: Այսօր դպրոցի երկու լավագույն շախմատիստներ` Ալեն Գևորգյանը և Անդրանիկ Թադևոսյանը միաժամանակյա խաղ անցկացրեցին դպրոցի շախմատի խմբակի անդամների հետ: