“Ա” տառի ուսուցում

Յուրաքանչյուր առաջին դասարանցու կյանքում անմոռանալի իրադարձություն է հայոց ոսկեղենիկ այբուբենի արքա Ա տառի ուսուցումը:
Հոկտեմբերի 16-ին Կապանի N6 հիմնական դպրոցի 1բ դասարանի սաները՝ դասվար՝ Ս.Պետրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին , որին ներկա էին դպրոցի տնօրենը, մանկավարժներ: Օրը տոնական էր և անմոռանալի…
Երեխաների փոքրիկ շրթունքներից հնչեցին բանաստեղծություններ, երգեր: Գեղեցիկ տողերով ձոներգեցին «Ա» տառին: Ամպիկի և արևի հեքիաթով հաստատեցին համերաշխություն ու հանդուրժողականություն միմյանց հանդեպ…
Ա տառի ուսուցումը վերածվեց տոնի և դարձավ հիշարժան օր I դասարանի երեխաների համար: