Ա տառ

Հոկտեմբերի 17-ին Կապանի N6 հիմնական դպրոցի 1ա դասարանի սաները՝ դասվար Հ. Բաղդասարյանի հետ հանդիսավորությամբ նշեցին Ա հնչյուն-տառի ծնունդը, որով ամփոփվեց նախաայբբենական շրջանը և սկսվեց տառաճանաչությունը։ Դասի ընթացքում երեխաները շատ հստակ և ակտիվ արտահայտեցին իրենց գիտելիքները, լսեցին Ա տառի հեքիաթը, երգեցին Ա տառի երգը, գուշակեցին հանելուկներ , թեմատիկ նկարի շուրջ հյուսեցին գեղեցիկ պատմություն: Դասը հետաքրքիր էր ու բազմաբովանդակ: Գիտելիքների խորհրդավոր աշխարհում մուտքը երեխաների համար իրոք վերածվեց հրաշալի տոնի. չէ՞ որ հայոց այբուբենը յուրաքանչյուր հայի գրաճանաչության սկիզբն է: