Ոսկեզօծ աշուն

Հոկտեմբերի 26-ին Կապանի N6 հիմնական դպրոցում աշնանային տոնահանդես էր: Միջոցառումը կազմակերպել էր դասվար Կ. Հովակիմյանը՝ IIգ դասարանի աշակերտների հետ: Դպրոցում տիրում էր աշնան շունչը: Ոսկեզօծ տերևներ, գունագեղ զարդարված դահլիճ և նույնքան պերճաշուք հանդերձանքով էլ փայլուն աչքերով աշակերտներ: Նրանք իրենց գեղեցիկ ելույթներով արտասանություններով, երգերով, պարերով հանդես եկան և գերեցին հանդիսականներին: