Գիրքը վիթխարի ուժ է

Այսօր Կապանի N6 հիմնական դպրոցի գրադարանում կազմակերպվեց դաս-ցերեկույթ` “Գիրքը վիթխարի ուժ է” խորագրով:Երեխաները հասկացան, որ մարդու ստեղծած հրաշալիքներից մեծագույնը գիրքն է:Գիրքը մարդկության հոգևոր արժեքների հետագա զարգացման ամենահզոր զենքն է:Միջոցառման նպատակը երեխաներին գրքի հետ մտերմացնելն էր, գրադարաններ հաճախելը, ընթերցելը, քանի որ այդ զարմանահրաշ աշխարհում իսկական հրաշքներ են իրագործվում:Գրադարանավարուհուն հաջողվեց թեկուզ մեկ կաթիլ սեր ավելացնել երեխաների քնքուշ սրտերում:Միջոցառումը կազմակերպեց գրադարանավարուհի` Հ. Սարգասյանը: