Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օր

Նոյեմբերի 19-ը ամբողջ աշխարհում երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրն է:
Կապանի N6 հիմնական դպրոցում կազմակերպվել էր մրցույթ` նվիրված Երեխաների հանդեպ բռնության կանխարգելման միջազգային օրվան: Դպրոցի ԴԱԿ` Ն.Կարապետյանը և աշակերտական խորհուրդը հայտարարել էին միջդասարանային պաստառների մրցույթ՝ “Աշխարհն առանց բռնության” թեմայով: Լավագույն պաստառներ ճանաչվեցին VIբ և IXբ դասարանների աշակերտների կողմից պատրաստված պաստառները: Բոլոր մասնակիցները վերջում ստացան շնորհակալագրեր: