Հայոց բանակի 27

Հունվարի 25-ին Կապանի N6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ ”Քաջերի սերունդները քաջեր են” խորագրով՝ նվիրված Հայոց բանակի 27-րդ տարեդարձին:Միջոցառումն առիթ էր մեկ անգամ ևս խոնարհվելու և երախտիքի խոսքեր հղելու հայ զինվորին:
Միջոցառմանը ներկա էին Հայոց բանակի զինվորներ, ծնողներ, ուսուցիչներ և գրադարանավարներ: Միջոցառումը կազմակերպել էին Կապանի N6 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ ՄԿԱ գծով Ժ. Հարությունյանը, VI դասարանի աշակերտները և Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժինը:
-Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ: Փառք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին և հայ ժողովրդին:
Համատեղ գործունեության արդյունքում Սյունիքի մարզային գրադարանը դպրոցի գրադարանին գրքեր նվիրեց: