‘’Երկնային մարմիններ ‘’, ‘’Բնությունը տարվա տարբեր եղանակներին’’

Կապանի N6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բաց դաս ‘’Ես և շրջակա աշխարհը ‘’ առարկայից (ուսուցիչ՝ Ա.Սարգսյան — IIIա դասարան):
Թեման՝ ‘’Երկնային մարմիններ ‘’, ‘’Բնությունը տարվա տարբեր եղանակներին’’:
Դասի տիպը՝ համագործակցային:
Նպատակը՝ ա)ամրապնդել սովորողների գիտելիքները աստղերի, Արեգակի, երկրի մասին, բ)կարողանալ համեմատել Արեգակի հեռավորությունը, չափսերը աստղերի հետ, գ) իմանալ տեղեկություններ աստղագետների, տիեզերագնացների մասին, դ) հստակ պատկերացում կազմել, թե ինչու են առաջանում գիշեր-ցերեկ հերթափոխը, տարվա եղանակները, ե)իմանալ և կարողանալ տարբերել բնության տարբեր եղանակների առանձնահատկությունները, բուսական և կենդանական աշխարհում կատարվող փոփոխությունները:
Դասն ուսանելի էր, օրինակելի. այն անցավ բարձր մակարդակով