Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան` մարտի 15-ին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է սպառողի շաբաթ,որի շրջանակներում դպրոցականների իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառում էր կազմակերպվել Կապանի N6 հիմնական դպրոցում` Սյունիքի մարզային կենտրոնի պետ Ա. Խաչատրյանի նախաձեռնությամբ: