Ինքնակառավարման օր

Համաձայն աշակերտական խորհրդի աշխատանքային պլանի` մարտի 22-ին Կապանի N6 հիմնական դպրոցի կառավարումը հանձնվեց աշակերտներին, ովքեր որպես ուսուցիչ, դասավանդեցին բոլոր առարկաները, իսկ ԱԽ անդամները վիճակահանությամբ կատարեցին ղեկավար աշխատանքները (տնօրեն` Ա. Դավթյան, տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով` Մ. Խանոյան, տնօրենի տեղակալ ՄԿԱ գծով` Մ. Պետրոսյան,ԴԱԿ` Ս. Օհանյան, տնտեսական աշխատանքների գծով տեղակալ` Ս. Ադամյան, մ/մ նախագահներ` Է.Մարտիրոսյան, Մ. Նավասարդյան, Օ. Բաղդասարյան, բուժքույր` Է. Միքայելյան, գրադարանավար` Ա. Գևորգյան):
Ինքնակառավարումն ավարտվեց խորհրդակցությամբ, որտեղ փոխարինող աշակերտները հաշվետվություններ ներկայացրեցին և ամփոփեցին գործունեությունը: Օրը նպաստավոր էր աշակերտակենտրոն ուսուցման և աշակերտների մեջ կազմակերպչական ջիղը առավել զարգացնելու համար: